Նոյեմբերի 2-ին ՄԱԿ-ում առաջին անգամ կնշեն Լրագրողների դեմ հանցագործությունների անպատժելիության դադարեցման միջազգային օրը: Նշենք, որ համաձայն ՄԱԿ-ի լրագրողների պաշտպանության կոմիտեի տվյալների՝ 2004- 2013 թվականներին սպանվել է նվազագույնը 370 լրագրող: Նրանց մահը այս կամ այն կերպ կապված է եղել իրենց մասնագիտական գործունեության հետ: Նրանցից 333-ի դեպքում սպանությունը մնացել է անպատիժ: